Ֆինանսների նախարարությունը սկսել է հրապարակել գնումների բոլոր պայմանագրերը14 օգոստոսի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և «Գնումների աջակցման կենտրոնի»-ի նախաձեռնած` գնումների գործընթացի կազմակերպմանն ու ընթացակարգերին նվիրված քննարկմանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Միջոցառման բացմանը Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց երկու կազմակերպությունների համագործակցությունը և հատկապես համատեղ ջանքերով ստեղծված` գնումների մասին օգտակար և ուսուցողական ձեռնարկը: Նախարարն ընդգծեց, որ գնումների ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ֆինանսների նախարարության առաջնահերթություններից մեկը և այս համատեքստում կարևոր համարեց գնումների որակը բարելավելուն ուղղված ցանկացած քայլ: Նախարարի խոսքով` այսօր գործում է գնումների ապակենտրոնացված համակարգ, երբ ֆինանսների նախարարությունը և գնումների աջակցման կենտրոնը կարգավորում են ոլորտը, իսկ գնումներն իրականացնում են պետական մարմիններն ու նրանց մասնագետները: Այս պարագայում մեթոդական ձեռնարկը բանախոսը խիստ կարևոր գործիք համարեց թե այդ մասնագետների, թե բիզնեսի` հատկապես փոքր ու միջին, ներկայացուցիչների ձեռքում: Ֆինանսների նախարարը խոսեց նաև գնումների համակարգի թափանցիկության և գործընթացում հասարակության ներգրավվածության մասին` նշելով, որ պետությունն ավելի ու ավելի է ընդլայնում հասարակությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը: Պաշտոնական կայքէջերում այսօր կարելի է գտնել գնումների մրցույթներում հաղթողների մասին տեղեկություններ, մեկ անձանցից գնումների պայմանագրերը, բյուջեի ինտերակտիվ ծախսերը և այլն: «Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է այս աննախադեպ թափանցիկությունը ևս մեկ աստիճանով բարելավելու գործը: Ներկայումս յուրաքանչյուր օր, ինտերակտիվ բյուջեի շնորհիվ, կարելի է հետևել կատարված բոլոր ծախսերին, բյուջեից բոլոր փոխանցումներին: Այսօր մենք գնում ենք մեկ քայլ առաջ և արդեն իսկ կայքում մի քանի օր է` սկսել ենք տեղադրել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ փոխանցումների հիմքում: Մինչդեռ նախկինում տեղադրվում էին միայն մեկ անձի միջոցով կատարված գնումների պայմանագրերը: Սա ևս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր վերլուծաբանների համար` հետևելու պետության գործունեությանն այս ոլորտում»,-հայտնեց ֆինանսների նախարարը: Մինչ քննարկումն ու ձեռնարկի շնորհանդեսը` ներկաներին ողջունեցին նաև զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Ջոն Դոունսը և Գնումների աջակցման կենտրոնի պետի պաշտոնակատար Արթուր Առաքելյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով |