Իրաքում երկու հարձակման հետևանքով ավելի քան 14 մարդ է զոհվել

Իրաքում երկու հարձակման հետևանքով ավելի քան 14 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Իրաքի Բակուբա քաղաքում երկու հարձակումից հետո ավելի քան 14 մարդ զոհվել, 26-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Ռումբերից մեկը պայթել է քաղաքի կենտրոնին մոտ գտնվող սրճարանում, իսկ մյուսը փողոցում:

Իրաքի իշխանությունները բոլոր ուժերով ձգտում են զսպել բռնությունների ալիքը, որոնց մեջ ներգրավված են սուննի իսլամիստների խմբավորումներ, որոնք հարձակվում են շիա մահմեդականների վրա: Միևնույն ժամանակ ահաբեկչությունից տուժում են շիաների թաղամասները:

Այս շաբաթվա սկզբին մահապարտը պայթեցրել էր իրեն Բալադ քաղաքի սրճարանում, արդյունքում զոհվել էր 16 մարդ, վիրավորվել` 35-ը: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին նախօրեին խոստացել էր, որ հետևելու է և պատասխանատվության է ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են այդ ալիքի հետևում: Նա հայտարարել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 800 կասկածյալի` բռնագրավելով մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ սարքեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---