ԿԳ նախարար. Պետության խնդիրը սոցիալապես անապահով ուսանողին աջակցելն է![]() 15 օգոստոսի 2013 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական ճամբար: Երիտասարդների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Երիտասարդներին հետաքրքրող խնդիրը բուհերում ուսման վարձավճարների բարձրացումն էր՝ արդյո՞ք հնարավոր չէր այդ քայլին չգնալ կամ վերանայել որոշումը։ Նախարարը նշել է. «Մի շարք բուհերի բյուջեներ այսօր իսկապես զարգացման հնարավարություն չեն տալիս, իսկ որակյալ կրթություն ապահովելու համար բուհն անպայման պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնի, պրոֆեսիոնալ ու առաջատար մասնագետների հրավիրի, ովքեր պահանջում են համապատասխան վարձատրություն: Ստեղծված իրավիճակում մենք հասկանում և ըմբռնումով ենք մոտենում բուհերում վճարների թանկացման որոշմանը, սակայն այս համատեքստում պետք է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր կլինի ուժեղացնել պետության աջակցությունը սոցիալապես անապահով և առավել խոցելի խմբերի ուսանողներին: Միայն առաջին կուրսեցիների վրա է տարածվելու թանկացումը, և առաջին կուրսեցու կրթության մատչելիության խնդիրը նախևառաջ պետության խնդիրն է, պարտքն ու հոգսը»։ Ըստ Ա. Աշոտյանի՝ ուսանողները միշտ եղել են խոցելի խավ, և թիվ մեկ հարցն այն է, թե ում և ինչպես օգնել, որպեսզի ուսման վարձերի թանկացումները չազդեն կրթության մատչելիության վրա։ Նախարարը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից հստակ պահանջ է դրված՝ ապահովել և գործի դնել սոցիալական փաթեթների այնպիսի մեխանիզմներ, որ որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով դուրս չմնա բուհից: «Առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հասնենք այդ սկզբունքի լիակատար կիրառմանը՝ ոչ մի լավ սովորող ուսանող վարձը չմուծելու պատճառով բուհից պետք է դուրս չմնա, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության ստանալու հնարավորությունից : Այս լրջագույն նպատակին հասնելու համար արդեն իսկ կա 2 հստակ ծրագիր, որոնցից առաջինը արդեն կգործի սեպտեմբերի 1-ից։ Անդրադառնալով ուսանողական զեղչերի համակարգին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ այն արդյունավետ չի կիրառվում, քանի որ զեղչի կիրառման չափը որոշվում է բուհերի կողմից ու հստակ չափանիշներ սահմանված չեն: Այժմ մշակման փուլում է գտնվում «Ուսանողական զեղչերի մասին» օրինագիծը, որտեղ հստակ թվարկված են բոլոր այն խավերը, որոնց պետությունը երաշխավորում է ուսման զեղչ 20-50 տոկոսի սահմաններում։ Օրինագծում ամրագրվում է, նաև, որ բուհերը իրենց բյուջեների որոշակի տոկոսը պարտավոր են ուղղել ուսման վարձերի զեղչմանը։ «Մենք օրենքով ցանկանում ենք սահմանել ֆինանսական ծավալի այնպիսի շեմ, որով բուհը պարտավորվում է ուսանողի վճարած գումարի մի մասը վերադարձնել ուսանողներին՝ զեղչերի տեսքով,- պարզաբանել է նախարարն ու շարունակել,- Մեկ և ավելի երեխա ունեցող ուսանողուհի մայրերին, հաշմանդամ ծնող ունեցողներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին, զոհված ազատամարտիկների երեխաներին մենք ներառել ենք այդ թիրախային խմբերում»: Ընդառաջելով երիտասարդների առաջարկին՝ նախարարը խոստացել է օրինագիծը դնել հանրային քննարկման՝ ներառելով երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների առաջարկները: Նախարարը նաև հորդորել է ուսանողներին ավելի ակտիվ լինել ու բուհերից պահանջել, որպեսզի իրենց վարձավճարներից գոյացած գումարների ծախսման գործընթացը լինի ավելի թափանցիկ ու հրապարակային։ Ուսանողները ԿԳ նախարարին հարցեր են ուղղել նաև բուհական ճաշարանների, միջազգային հավատարմագրման, կրթության որակի և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |