Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին ընդունել է ԱԳ փոխնախարարը

Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին ընդունել է ԱԳ փոխնախարարը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն Արտաքին գործերի նախարարությունում ընդունել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը:

«Փոխնախարարն ասաց, որ ամեն ինչ արվում է Հակոբին հետ բերելու համար: Վաղն էլ ժամը 11.00-ին հանդիպելու են ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ, որ քննարկեն, թե ինչ են անում և նախարարությունը ինչ կարող է անել»,- ասաց Արման Ինջիղուլյանը:

Քիչ առաջ ՊՆ տարածած հաղորդագրության մասին, որով տեղեկացվում է, որ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է` շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը, և որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան, Արման Ինջիղուլյանն ասաց. «Սա մեզ համար հույս է, որ շուտով մի լավ նորություն կլինի»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---