Շրջանների մեծ մասում առանց տեղումների եղանակ կդիտվի![]() 19 օգոստոսի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին և 20-ին հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ։ Միայն հյուսիային և հյուսիս-արևելյան շրջաններում սպասվում են անձրևներ և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային անձրևներ, սաստիկ քամի` 18-20մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ կարկուտի հավանականություն կա։ Սևանի ջուրը +20 աստիճան է: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կնվազի։ Ցերեկային ժամերին`12:00-17:00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումներ եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, քամի` 10-15մ/վրկ: Գիշերը +19+21, ցերեկը +30+32, երեկոյան +25+27: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |