Ա.Շարիֆով. «Հայերի մասնակցությունը Բաքվում ԵԱՀԿ խորհրդաժողովին չի կարելի համարել երկու երկրների համագործակցության դրսեւորում»

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը «Անվտանգության եւ տրանսպորտի դերի բարձրացումը ԵԱՀԿ գոտում» խորագրով ԵԱՀԿ 14-րդ տնտեսական համաժողովի երկրորդ նախապատրաստական խորհրդաժողովի աշխատանքներին Բաքվում չի կարելի համարել Ադրբեջանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցության դրսեւորում: Այդ մասին մարտի 16-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: «Միջոցառման կազմակերպիչը ԵԱՀԿ-ն է, եւ մենք մասնակցում ենք միջոցառմանը որպես այդ կազմակերպության անդամ»,-ասել է Ա.Շարիֆովը` նշելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են տարբեր միջազգային միջոցառումների, լինի դա Բաքվում, Երեւանում կամ աշխարհի այլ քաղաքներում: «Օկուպանտ-երկրի հետ համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող»,-ընդգծել է նա: Նշենք, որ երկօրյա խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ Հայաստանի ներակայցուցիչները: Ըստ Ա.Շարիֆովի, նախապատրաստական խորհրդաժողովի անցկացումը Բաքվում մեծ նշանակություն ունի եւ ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը էներգետիկ ծրագրերի անվտանգությանը: «Նման մասշտաբի խորհրդաժողով Բաքվում անց է կացվում առաջին անգամ, իսկ բուն միջոցառումը մայիսին Պրահայում կայանալիք ԵԱՀԿ 14-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում երեք նախապատրաստական միջոցառումներից մեկն է»,-հաղորդել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---