Հունգարիայի ադրբեջանական համայնքը ոչինչ չի լսել Ռամիլ Սաֆարովի գործի մասին

PanARMENIAN.Net - «Մենք ոչինչ չենք լսել Ռ.Սաֆարովի մասին եւ այդ գործի մասին առաջին անգամ ենք լսում»,- հայտարարել է Հունգարիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Իսլան Վաշարին, որը Բաքու է ժամանել աշխարհի ադրբեջանցիների II համագումարին մասնակցելու նպատակով: Նա ափսոսանք է հայտնել կատարվածի առիթով եւ ասել է, թե Բուդապեշտ վերադառնալուն պես կաշխատի ավելի մոտիկից ծանոթանալ Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությանը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:



Հիշեցնենք, որ որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: ! Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը «PanARMENIAN.Net �-ին պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---