Հոսնի Մուբարաքը կարող է ազատ արձակվել այս շաբաթ

Հոսնի Մուբարաքը կարող է ազատ արձակվել այս շաբաթ

PanARMENIAN.Net - Հոսնի Մուբարաքը կարող է ազատ արձակվել այս շաբաթ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:

Ըստ նրա, դատախազը հանել է կոռուպցիայի մեղադրական եզրակացության կետերից մեկը: Մնում է վերջին կետը, սակայն, դա «լոկ իրավաբանական ձևականություն է, որը 48 ժամից ավելի չի տևի», ասել է փաստաբանը:

Մուբարաքի և նրա ընտանիքի կարողությունը տասնյակ անգամ ավելի պակաս է, քան վերագրում էին նրան 2011թ. հեղափոխությունից առաջ: Ադ Դիբը հավելել է նաև, որ 85-ամյա Մուբարաքին ապագայում երկրորդ դատավարությունն է սպասում ցուցարարների սպանության մեղսակցության մեղադրանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---