Իտալիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները կմասնակցեն Հայոց ցեղասպանությանը նվիրված բանավեճին

PanARMENIAN.Net - Հռոմում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպաններն ընդունել են իտալական RAI պետական հեռուստաընկերության Հայոց ցեղասպանության թեմայով բանավեճին մասնակցելու հրավերը: Այդ մասին հաղորդում է «Մարմարա» թերթը հղում անելով թուրքական «Սաբբահին»: Հեռուստաբանավեճի նախաձեռնողը Թուրքիայի դեսպան Ուգուրու Զիյալինն է: Նա հայտարարել է, թե իտալական հեռուստաընկերությունը հաճախ է հաղորդումներ հեռարձակում հայկական հարցի թեմայով, որոնք ընդհանուր առմամբ «միակողմանի են»: Մենք ցանականում ենք, որ ներկայացվի նաեւ Թուրքիայի դիրքորոշումը»,-ասել Զիյալինը: Նա նշել է նաեւ, որ ավելի վաղ նրանք նամակագրության մեջ են եղել Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանի հետ, սակայն հետո այն դադարեցվել է: Իտալական հեռուստաընկերությունը խոսել է Ռ.Շուգարյանի հետ, որն էլ տվել է իր համաձայնությունը:



Երկու դեսպաններից բացի հանդիպմանը կմասնակցեն մեկական պատմաբաններ երկու կողմերից: Թուրք դեսպանին կուղեկցի Օմեր Թուրանը: Հայ պատմաբանի անունը դեռեւս հայտնի չէ: Դեսպանները խոսելու են 5-ական րոպե, ընդդիմադիր կողմն իրավունք ունի միջամտել 5 անգամ: Թեեւ թուրք դեսպանը դեմ է եղել, որ հաղորդման ընթացքում ցուացդրվեն փաստաթղթեր, քանի որ դա քարոզչություն է համարում, սակայն հեռուստաընկերության ղեկավարությունը ցանկություն է հայտնել ցուացդրելու փաստաթղթերը: Թուրքիայի դեսպանը հաղորդել է, որ հեռուստաբանավեճը նախատեսվում է անցկացնել մարտի 20-ի առավոտյան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---