2013 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ը մեծացրել է արտադրության և արտահանման ծավալները

2013 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ը մեծացրել է արտադրության և արտահանման ծավալները

PanARMENIAN.Net - 2013 թ. առաջին կիսամյակում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ) թողարկել է 13 474 տոննա արտադրանք` 6,7% գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արտահանվել է 13 765 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 22% ավել է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմում է 17%` գերազանցելով 42 մլն դոլարը:

Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ հաշվետու ժամանակաշրջանում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում` գրեթե 87%:

Ինչպես վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը, 2013 թ. հունվար – հունիս ամիսներին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 900 մլն դրամ, որը 33,7% գերազանցում է անցած տարվա I կիսամյակի տվյալները:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---