«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդը ձերբակալվել է

«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի մայրաքաղաքում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիան, այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները` հղում անելով երկրի անվտանգության ծառայություններին:

Ավելի վաղ եգիպտական ուժային կառույցները ձերբակալել էին շարժման հոգևոր առաջնորդի տեղակալներին` Հայրատ աշ-Շատիրին և Ռաշադ ալ-Բայյումին: Կազմակերպության ղեկավարների, ինչպես նաև Եգիպտոսի պաշտոնաթող արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ լրտեսության, բռնության հրահրման և երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու մեղադրանքով քրեական հետաքննություն է ընթանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---