Commerzbank-ը պարգևատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին միջազգային փոխանցումների բարձր որակի համար

Commerzbank-ը պարգևատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին  միջազգային փոխանցումների բարձր որակի համար

PanARMENIAN.Net - 2012 գործունեության արդյունքներով Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) « Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ » ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար», ասվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ » ՓԲԸ-ի կողմից Commerzbank AG կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են STP որակի միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank AG-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է « Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ » ՓԲԸ-ի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին:

Պատվավոր մրցանակը, բանկին հանձնել է Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը և նշել, որ այն հանդիսանում է բանկի հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---