Իսրայելն՝ Արևմուտքին. Կամ աջակցություն Եգիպտոսին, կամ խաղաղ բանակցությունների ձախողում

Իսրայելն՝ Արևմուտքին. Կամ աջակցություն Եգիպտոսին, կամ խաղաղ բանակցությունների ձախողում

PanARMENIAN.Net - Իսրայելի ներկայացուցիչը The Wall Street Journal-ին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չսատարի Եգիպտոսի զինվորական կառավարությանը, պաղեստինա-իսրայելյան բանակցությունները կարող են ձախողվել:

«Իսրայելի դիրքորոշումը հետևյալն է. Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան պատմականորեն կարևոր դեր են կատարել՝ սատարելով պաղեստինցիներին բանակցություններում: Նույնն էլ այժմ է կատարվում: Ուստի նրանք պետք է շարունակեն մասնակցել բանակցություններին»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իսրայելը ուժեղացնում է ճնշումը արևմտյան երկրների վրա, որպեսզի վերջիններս սատարեն Եգիպտոսի ռազմական իշխանություններին:

«Փրկեք այն, ինչ դեռ կարելի է փրկել, հետո խոսեք ազատություն ու ժողովրդարության մասին: Այդ փուլում ընտրությունը պարզ է՝ կամ բանակ, կամ անարխա»,-ասել է Իսրայելի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---