Բաքուն մտադիր է արշավ սկսել ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության դեմ

PanARMENIAN.Net - ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության պաշտոնական կայքում, «Հայաստան» էջում ադրբեջանական Շուշա քաղաքը կոչվում է հայկական ձեւով` «Շուշի», իսկ Լաչինը` «Քաշաթաղ»: Ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը գրվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Հետաքրքրական է, որ «Ադրբեջան» էջում ընդհանրապես ցուցադրված չէ Նախիջեւանը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Այդ կապակցությամբ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները մտադիր են արշավ սկսել ՌԱՕ ԵԷՍ-ի դեմ, հաղորդում է «Իրական Ադրբեջան» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---