ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ շփումներ է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

PanARMENIAN.Net - «Առաջին անգամ Հայաստանում եմ եղել 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դա եղել է իմ կյանքի որոշիչ դրվագներից մեկը: Ես Լենինականում անցկացրեցի մեկ շաբաթ` երկրաշարժից անմիջապես հետո: Այդ ժամանակ աշխատում էի ԽՍՀՄ-ում Շվեդիայի դեսպանատանը եւ Լենինական ժամանեցի երկրաշարժից երկու օր անց` շվեդ փրկարարական խմբի հետ: Մենք փլատակների տակ որոնում էինք ողջ մնացածներին»,- հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է Մեդիամաքսը: Նրա խոսքերով, «դա չափազանց սրտահույզ փորձ էր ինձ համար: Ես մեծագույն հարգանքով էի վերաբերվում երկրաշարժից տուժած մարդկանց արժանապատվության ու կամքի հանդեպ: Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կժամանեմ Հայաստան եւ կրկին կայցելեմ երկրաշարժից տուժաց վայրերը, որպեսզի ծանոթանամ այսօրվա իրավիճակին»:



Փիթեր Սեմնեբին նշել է, որ մտադիր է սերտ շփումներ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` «համոզված լինելու համար, որ ցանկացած նախաձեռնություն հստակ համակարգված է»: Նրա խոսքերով, քիչ կարեվոր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կայանալիք իրադարձությունների համար հիմքի ստեղծումը: Ըստ նրա, հույսեր կան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի 2006 թվականին: «Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց, ինձ համար դժվար է դատել` որքանով են արդարացված այդ հույսերը: Իրադրության մասին ավելի ամբողջական տպավորություն ստանալու համար ես պետք է այցել եմ Հայաստան եւ Ադրբեջան եւ զրուցեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ամեն դեպքում, եթե իմ հույսերը մեծ չլինեին, ես չէի համաձայնվի այս աշխատանքին»,- նշել է Սեմնեբին: Նա նաեւ նշեց, որ իր առաջնային նպտակների ցանկում են Հայաստան-Թուրքիա եւ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---