Իսրայելի ԱԳՆ. Էրդողանի խոսքերը մեկնաբանության արժանի չեն

Իսրայելի ԱԳՆ. Էրդողանի խոսքերը մեկնաբանության արժանի չեն

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե Եգիպտոսի իրադարձությունների ետևում Իսրայելն է կանգնած:

Իսրայելի ԱԳՆ մամլո քարտուղար Իգալ Պալմորը հայտարարել է. «Էրդողանի խոսքերը պատկանում են այն հայտարարությունների թվին, որոնք արժանի չեն մեկնաբանության»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԶԿ շրջանային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև եգիպտական իրադարձությունների թեմային՝ մեղադրելով Իսրայելին և Սաուդյան Արաբիային, գրում է «Հյուրիեթը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---