Սպիտակ տունը խստորեն քննադատել է Էրդողաին Իսրայելի վերաբերյալ հայտարարության համար

Սպիտակ տունը խստորեն քննադատել է Էրդողաին Իսրայելի վերաբերյալ հայտարարության համար

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը խստորեն քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի վերաբերյալ հայտարարության համար, որը օգոստոսի 20-ին հայտարարեց, թե Եգիպտոսում ռազմական հեղաշրջման ետևում Իսրայելն է կանգնած: «Մենք վճռականորեն դատապարտում ենք վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որն Իսրայելին պատասխանատու է համարում Եգիպտոսի իրադարձությունների համար: Այդ հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանն ու փաստերին, վնասակար է»,-հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ջոշ Էռնստը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ ռազմավարական գործընկերն է Մերձավոր Արևելքում: Օբամայի վարչակազմը միշտ դիտարկել է Թուրքիային որպես օրինակելի մահմեդական ժողովրդավարություն և քիչ ջանք չի գործադրել բարելավելու համար Թուրքիայի հարաբերությունները նրա մեկ այլ ռազմավարական գործընկեր Իսրայելի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---