2013թ. հուլիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճել է 3,8 տոկոսով՝ կազմելով 155 008 դրամ

2013թ. հուլիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճել է 3,8 տոկոսով՝ կազմելով 155 008 դրամ

PanARMENIAN.Net - 2013թ. հուլիսին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 155 008 դրամ, աճելով 3,8 տոկոսով: Ընդ որում, հուլիսին 2013թ. հունիսի համեմատ աշխատավարձի մակարդակն աճել է 5,3 տոկոսով: Միաժամանակ 2013թ. հունվար-հուլիսին աշխատավարձը կազմել է 144 850 դրամ, ինչն ավելի է 2012թ. նույն շրջանի ցուցանիշից 3,2 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի մայսին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 1,2 տոկոսով` կազմելով 127 235 դրամ, իսկ 2013-ի հուլիսին 2013-ի հունիսի համեմատ 0,6 տոկոս աճ է գրանցվել: Միաժամանակ 2013 թվականի հունվար-հուլիսին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 1,9 տոկոս՝ 115 745 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի հուլիսին 2012թ. ապրիլի համեմատ կազմել է 6,5 տոկոս՝ հասնելով 186 058 դրամի: Հայաստանում 2013-ի հուլիսին 2013-ի հունիսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1,5 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի հունվար-հուլիսին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի մակարդակը աճել է 5,5 տոկոսով՝ կազմելով 178 230 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---