ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերն այսօր Բեռլինում քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ հայ- թուրքական հարաբերությունների հեռանկարները Թուրքիայի Եվրամիության կազմում ընդգրկվելու համատեքստում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանդիպման ընթացքում Քոչարյանն ու Ֆիշերը քննարկել են նաեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական բնագավառներում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Գերմանիայի ղեկավարին, դաշնային կանցլերին եւ Բունդեսթագի նախագահին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---