Արտահանումը Հայաստանից մեկ տարում ավելացել է 13,3 տոկոսով

Արտահանումը Հայաստանից մեկ տարում ավելացել է 13,3 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 492,6 մլն դոլար (202,2 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ ավելանալով 13,3 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 3,1 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-հուլիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 3,4 տոկոս՝ 3 189,9 մլն դոլար (1 313,4 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ հուլիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 124,5 մլն դոլար (51,1 մլրդ դրամ)` աճելով 5,7 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 10,2 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-հուլիսին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 825,4 մլն դոլար (339,9 մլրդ դրամ), աճը՝ 9,9 տոկոս:

Ներկրման ծավալը 2013թ. հուլիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 368,1 մլն դոլար (151,1 մլրդ դրամ)՝ աճելով 15,8 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 8,6 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-հուլիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2 364,5 մլն դոլար (973,5 մլրդ դրամ)` աճելով 1,4 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-հուլիսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 539,1 մլն դոլար կամ 633,6 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---