«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն Ջավախքի ճանապարհները

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» հիմնադրամի գրասենյակում տեղի է ունեցել առաջին խորհրդակցական հանդիպումը մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որի գլխավոր նպատակն էր տեղեկացնել հանրությանը Սամցխե Ջավախքի տարածաշրջանում ճանապարհների վերականգնման նախագծի իրականացման ընթացքի մասին: Այդ նախագիծն իրականացվում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Վրաստանին հատկացված ֆինանսական օգնության շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոտեցումներն ու սկզբունքները եւ այդ ծրագրի խորհրդատու-ընկերության` գերմանական «Քոկս կոնսալթ Gmbh» մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ծրագրի իրականաց ման հետագա պլանները: Ըստ պայմանագրի, որը 2006 թ. փետրվարի 10-ին ստորագրել են «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» հիմնադրամը եւ գերմանական «Քոկս կոնսալթ Gmbh» ընկերությունը, որն 55-ամյա աշխատանքային փորձ ունի, այս կազմակերպությունները պետք է կազմեն Թբիլիսին Ջավախքի հետ կապող գլխավոր մայրուղու վերականգնման նախագիծը, ինչպես նաեւ կատարեն նախագծման աշխատանքները: Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2007 թվականի գարնանը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերականգնել 245 կմ ավտոճանապարհ` գլխավոր մայրուղին, ինչպես նաեւ մինչեւ թուրքական սահմանը ձգվող ճանապարհը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---