Ապրիլի 3-ին Երեւան է ժամանում ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս-Քրիստեր Օլսոնը

PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով ապրիլի 3-ից 5-ը Հայաստան կժամանի ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն պարոն Լարս-Քրիստեր Օլսոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՖՖ նախագահի, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների, ՀՖՖ աշխատակազմի հետ, կլինի մի շարք մարզադաշտերում, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային մի քանի օջախներում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---