Ալեքսանդր Ցինկեր. Ատելությունն Իսրայելի հանդեպ Էրդողանի ընտրարշավի գլխավոր դրույթն է

Ալեքսանդր Ցինկեր. Ատելությունն Իսրայելի հանդեպ Էրդողանի ընտրարշավի գլխավոր դրույթն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եթե նա դեռ չի կարդացել Բալզակի «Շագրենի կաշին», պետք է անի դա, քանի որ նրա ողջ քաղաքական գործունեությունը վերջին ժամանակներում հիշեցնում է հենց այդ վեպը: Ինչպես PanARMENIAN.Net ին է ասել ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը, Էրդողանին այլ բան չի մնաում, քան ատելությունն Իսրայելի հանդեպ: «Ատելությունն Իսրայելի հանդեպ Էրդողանի ընտրարշավի գլխավոր դրույթն է: Նրա որդեգրած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը վերածվեց հազարավոր խնդիրների, Թուրքիայի տնտեսական զարգացումը, որի մասին վերջերս նա այդքան շատ է խոսում, նույնպես այդքան բարվոք չէ, անդամակցությունն ԵՄ-ին գրեթե անհասանելի է դարձել: Այդ ֆոնի վրա Իսրայելը լավագույն թեկնածուն է թշնամու կերպարի համար»,-ասել է Ցինկերը: Օնորե դը Բալզակի վեպում Ռաֆայել դը Վալենթայնը տիրանում է մի կտոր շագրենի կաշվի, որի վրա գրված է. «Տիրելով ինձ, դու կունենաս ամեն ինչ, սակայն քո կյանքը ինձ կպատկանի: Այդպես է կամեցել Աստված: Ցանկացիր և քո ցանկությունները կկատարվեն: Սակայն, համադրիր քո ցանկությունները կյանքիդ հետ: Նա այստեղ է: Ամեն մի ցանկության հետ ես կնվազեմ, ինչպես քո օրերը: Ցանկանո՞ւմ ես տիրել ինձ: Վերցրու: Աստված քեզ կլսի: Թող այդպես լինի»:

«Այդպես է նաև թուրք վարչապետի պարագայում՝ նրա յուրաքանչյուր քայլի հետ «շագրենի մաշկը» փոքրանում է, սկզբում նա կարծես բարեկամական հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հետո նրա դեմ հանդես եկավ, հետո սատարեց Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիին: Ես խոսում եմ քրդական խնդրի մասին, որ եթե ոչ այսօր, վաղը Թուրքիային կկանգնեցնի նոր անկախ Քրդստանի փաստի առջև: Առաջիկա ընտրություններում Էրդողանը փաստորեն դրական ոչ մի բան չունի առաջարկելու ընտրողներին: Ուստի նրան մնում է միայն իր սիրած թեմային անդրադառնալ և բոլոր մեղքերի համար Իսրայելին մեղադրել: Հետաքրքիր է, արդյոք Էրդողանը պատկերացնում է, որ եգիպտական սցենարը հնարավոր է նաև Թուրքիայում, և իր սեփական ճակատագիրը կարող է նմանվել իր շատ սիրած Մոհամմեդ Մուրսիի ճակատագրին»,-ասել է Ցինկերը:

Էրդողանը ԱԶԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելն է մեղավոր Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---