Թուրքիան գաղտնի դիվանագիտություն է տանում Եգիպտոսի դեմ

Թուրքիան գաղտնի դիվանագիտություն է տանում Եգիպտոսի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան գաղտնի դիվանագիտություն է վարում Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը: «Առաջին անգամ ես հայտարարում եմ, որ այս պահին մենք գաղտնի դիվանագիտություն ենք վարում Մուրսիի հետ հանդիպելու համար»,-ասել է Դավութօղլուն:

Ըստ նախարարի, մինչ ռազմական հեղաշրջումը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հանդիպել է Մոհամմեդ Մուրսիի հետ: «Հոսնի Մուբարաքի ազատ արձակումը, քանի դեռ Մուրսին կալանքի տակ է, կփոխի իրադարձությունների ընթացքը»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---