«Վերջ իշխանական դալտոնիզմին». Ուսանողները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ![]() 22 օգոստոսի 2013 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Պահանջում ենք չեղյալ համարել անմիտ ու անօրինական որոշումը», «Վերջ իշխանական դալտոնիզմին», «Մենք էշ չենք» գրություններով պաստառներով ուսանողներն այսօր կառավարության շենքի դիմաց ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացրեցին: Ուսանողները պահանջում են չեղյալ համարել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: Կառավարության նիստից առաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ուսանողներին առաջարկեց հանդիպել նախարարությունում և քննարկել հարցը. «Դուք մի անգամ եկել եք ու չեք ցանկացել ինձ հետ հանդիպել, բայց ես կրկին պատրաստ եմ ձեզ հետ հանդիպել»: Ուսանողները երթով գնացին ԵՊՀ` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու: Ավելացնենք, որ ԿԳ նախարարը բազմիցս հայտարարել է, որ ուսման վարձերի թանկացման որոշումը կայացվել է բուհերի կողմից. «Պետք է նշել, որ մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել»: Միաժամանակ նախարարը վստահեցնում է, որ պետությունը պարտավորություն է ստանձնում լավ սովորող ուսանողների համար ստեղծել հնարավորինս ճկուն և արդյունավետ սոցիալական փաթեթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |