Համաշխարհային հանրությանը չի հուզում սիրիացի քրիստոնյաների ճակատագիրը

Համաշխարհային հանրությանը չի հուզում սիրիացի քրիստոնյաների ճակատագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետշինարարության կոմիտեի նախագահ Վլադիմիր Պլիգինը գտնում է, որ Ռուսաստանը պետք է Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության հարցը բարձրացնի բոլոր միջազգային հարթակներում, քանի որ համաշխարհային հանրությունը աչք է փակում այն բանին, թե ինչ է կատարվում քրիստոնյաների հետ այդ երկրում:

Օգոստոսի լույս 17-ի գիշերը անհայտ անձը գնդակահարեց մի խումբ սիրիացի քիստոնյաների, այդ թվում կանանց ու երեխաների: Փորձագետները նշում են, որ ապստաբմներն ավելի հաճախ են հետապնդում սիրիացի քրիստոնյաներին, քանի որ գտնում են, որ նրանք սատարում են նախագահ Ասադին: Վերջերս «Սիրիական ազատ բանակի» զինյալները հարձակվեցին և թալանի ենթարկեցին հունական ուղղափառ եկեղեցին երկրի հյուսիսում, պղծելով Աստավաճաշունչն ու կոտրելով սրբապատկերները:

Մինչ օրս հայտնի չէ երկու կորած եպիսկոպոսների ճակատագիրը: Քրիստոնյաները ձգտում են արտագաղթել հարևան երկրներ: «Այն, ինչ կատարվում է Սիրիայում, սարսափելի ողբերգություն է: Աշխարհը աչք է փակում քրիստոնյաների վիճակի վրա: Մենք պետք է այդ թեման արծարծենք բոլոր միջազգային հարթակներում»,-ասել է Պլիգինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---