Լ. Ալավերդյան. Իրական մտավորականը պետք է կանգնի պայքարող ժողովրդի կողքին22 օգոստոսի 2013 - 19:23 AMT PanARMENIAN.Net - «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների և ոստիկանության միջև բախման վերաբերյալ: «Լիբեր» ՍՊԸ-ն 2010 թվականից բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ սկսել է բազմահարկ շենքի շինարարություն, ինչին անընդհատ դեմ են արտահայտվել բնակելի շենքերի բնակիչները: Քննարկմանը մասնակցել են «Նախախորհրդարանի» անդամներ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Ընդդեմ իրավական համակայանության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Երևանի քաղաքապետարանը, ոստիկանությունը, «Լիբեր» ՍՊԸ-ն մերժել են հրավերը: Օգոստոսի 21-ին վերսկսված շինարարությունը կանգնեցնելու նպատակով` ակտիվիստների հետ շինհրապարակ է մտել նաև Տիգրան Խզմալյանը, որին ոստիկանները ենթարկել են վարչական բերման և բաց թողեցին մոտ երկու ժամ անց: Խզմալյանն ասել է, որ ոստիկանների վերաբերմունքն իր հանդեպ կոռեկտ է եղել, մինչդեռ բնակիչների նկատմամբ վերաբերմունքն այդպիսին չէր: Բնակիչների մեջ է եղել Հայրենական պատերազմի 95-ամյա մի վետերան: Ալավերդյանը վստահ է, որ բնակիչներն արել են միայն այնպիսի քայլեր, որոնք պահանջվում են իրենց իրավունքը պաշտպանելու համար, և իրական մտավորականները պետք է գնան ու կանգնեն պայքարող ժողովրդի կողքին: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |