«Արի տուն» ծրագրի այս տարվա վերջին մասնակիցները հայերեն են սովորում Ս. Շահումյանի անվան դպրոցում

«Արի տուն» ծրագրի  այս տարվա վերջին մասնակիցները հայերեն են սովորում Ս. Շահումյանի անվան դպրոցում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի մասնակիցները հայոց լեզվի և հայագիտության արագացված դասընթացներ են անցնում: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը:

Նախարար Հ. Հակոբյանը շրջեց դասասենյակներով, ուր լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեցող երիտասարդները սովորում են հայերեն, հայագիտության դասեր են առնում՝ ծանոթանալով հայոց պատմությանը, մշակույթին, լեզվի և կրոնի պատմությանը:

Լեզվի իմացությունը համարելով հայ ինքնության պահպանման կարևորագույն գրավականը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հորդորեց երիտասարդներին լավ սովորել մայրենին, պահպանել այն և խոսել միայն հայերեն: Այս նպատակով է, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրականացվում են հայերենի արագացված դասընթացներ: Նախարար Հ. Հակոբյանի բնորոշմամբ այս ծրագրի արդյունքները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---