Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է e-payments.am պետվճարումների համակարգի նոր ծառայությունը

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է e-payments.am պետվճարումների համակարգի նոր ծառայությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացվեց e-payments.am պետական վճարումների էլեկտրոնային համակարգը նոր ծառայությամբ: Ինչպես հայտնեց նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը, համակարգը թույլ է տալիս ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այսուհետ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները կատարել էլեկտրոնային եղանակով՝ առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակի:

Այդ կապակցությամբ Ժիրայր Տիտիզյանը նաև նշել է, որ համակարգը թույլ է տալիս վճարումները կատարել դրամով, ինչպես նաև օգտվել PayPal վճարային համակարգից ու հաշիվները վճարել դոլարով կամ եվրոյով:

Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ համակարգի միջոցով կարելի է էլեկտրոնային եղանակով վճարել ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը, ինչպես նաև վարչական տուգանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---