Օգոստոսի 24-ին շրջանների մեծ մասում եղանակը փոփոխական կլինի

Օգոստոսի 24-ին շրջանների մեծ մասում եղանակը փոփոխական կլինի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի փոփոխական, մեծ մասամբ՝ ամպամած եղանակ։ Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղումների հավանականությունը մեծ է ցերեկային ժամերին, կեսօրից հետո։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային բնույթի անձրևներ, սաստիկ քամի 20-22մ/վրկ, կարկուտի հավանականություն նույնպես կա։ Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը, այստեղ տեղումների փոքր հավանականություն կա միայն օրվա երկրորդ կեսին, այն էլ՝ տեղ-տեղ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:

Օգոստոսի 24-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, քամի 10-15 մ/վրկ: Ցերեկը +29+31, երեկոյան +23+25:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---