Սեպտեմբերի 13-ին Լվովում կբացվի հայազգի Անտոնի և Կաետան Ստեֆանովիչների նկարների ցուցահանդեսը

Սեպտեմբերի 13-ին Լվովում կբացվի հայազգի Անտոնի և Կաետան Ստեֆանովիչների նկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Լվովում կբացվի հայազգի Անտոնի և Կաետան Ստեֆանովիչների նկարների ցուցահանդեսը, որոնց լեհերը համարում են նախորդ դարի կերպարվեստի ականավոր դեմքեր: Ցուցահանդեսի մասնակիցները եզակի հնարավորություն կստանան տեսնելու աշխարհի, դիմանկարի մասին հոր և որդու աշխարհընկալումը: Այդ մասին հաղորդել են ցուցահանդեսի կազմակերպիչները, հայտնում է Analitika.at.ua-ն: Ցուցահանդեսի կուրատորը Անաստասիա Սիմֆերովսկայան է:

Վերջին անգամ Ստեֆանովիչների գործերը ցուցադրել էին Լվովում 1932 թվականին:

Այս տարի Լվովի պատկերասրահը ակտիվ աշխատանք է տանում հայկական պատմական արժեքների տարածման գործում: Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեն արդեն նախապատրաստել է այն օբյեկտների առաջին ցանկը, որոնք ներկայացվելու են ուկրաինացիներին և զբոսաշրջիկներին, ներառվելով զբոսաշրջային երթուղիներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---