Սիրիացի գրոհայինները գնդակոծել են ՄԱԿ փորձագետներին

Սիրիացի գրոհայինները գնդակոծել են ՄԱԿ փորձագետներին

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ փորձագետները, որոնք երկուշաբթի ուղևորվել են դեպի քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայր, գնդակոծության են ենթարկվել գրոհայինների կողմից, որոնց իշխանությունները «ահաբեկիչներ» են անվանում, հայտնում է SANA-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիպուկահարները գնդակոծել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները հետաքննող ՄԱԿ թիմի շարասյունը: Միջադեպի արդյունքում վնասվել է տեսուչների ավտոմեքենան: Փորձագետները ստիպված էին հետաձգել ուղևորությունը, նրանք կվերադառնան աշխատանքին, երբ նոր տրանսպորտային միջոց գտնեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---