Վերջին 34 տարում առաջին անգամ ԱՄՆ դիվանագետը մեկնել է Իրան

Վերջին 34 տարում առաջին անգամ ԱՄՆ դիվանագետը մեկնել է Իրան

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը մեկնել է Իրան այդ երկրի իշխանությունների հետ բանակցելու նպատակով, հայտնում է Mehrnews-ը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը մեկնել է Թեհրան քննարկելու համար սիրիական կարգավորման «ճանապարհային քարտեզին» նվիրված հարցերը:

Ջեֆրի Ֆելթմանը վերջին 34 տարում առաջին անգամ ԱՄՆ դիվանագետն է, որ մեկնում է Իրան: 2004-2008թթ. նա եղել է Լիբանանում ԱՄՆ դեսպանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---