2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ![]() 29 օգոստոսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկը 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ սահմանելու վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության 2013-2017թթ. ծրագրով արդեն իսկ նախատեսված է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում՝ 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, 2015թ.՝ 55 հազար դրամ, 2016թ.՝ 62,5 հազար դրամ, 2017թ.՝ 70 հազար դրամ: Նեշնեք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների արդյունքում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում ավելացավ 30 տոկոսով՝ հասնելով 45 հազար դրամի: Այսպիսով, 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, իսկ նոր հաշվարկային ծախսերի համար պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի 50 մլրդ դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |