Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենը յուրացրել է 6 աշխատողի աշխատավարձ![]() 29 օգոստոսի 2013 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշված դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ պաշտոնում մնալով, տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Որոշումն ուղարկվել է Երևանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում կատարելու համար, հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը՝ 2009-2012թթ. ընթացքում թվով վեց աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր անձանց հետ, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած նշված անձանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ինչը յուրացման և վատնման եղանակով, ըստ նախաքննության տվյալների, հափշտակվել է տնօրենի կողմից։ Քննությամբ նաև պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձևակերպված աշխատավարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով և յուրացրել: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |