ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում

ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ տեսուչների զեկույցը Սիրիայի քիմիական գրոհի մասին պատրաստ կլինի շաբաթվա վերջում: Ըստ նրա, տեսուչները կավարտեն աշխատանքը ուրբաթ օրը և արդյունքների մասին կհայտնեն շաբաթ օրը:

Ըստ հաղորդագրությունների, գրոհի ժամանակ Դամասկոսի արվարձանում շուրջ 300 մարդ է զոհվել: Ինչպես չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Վաշինգտոնն այն կարծիքի է, որ քիմիական զենքի կիրառոման ետևում Սիրիայի իշխանություններն են: Ըստ նրա, քիմիական զենքի օգտագործումը շոշափում է նաև ԱՄՆ ազգային շահերը, իսկ նախահարձակ հարվածը բարենապաստ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա: Սակայն PBS ալիքին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---