Սիրիայի ԱԳՆ. Շուտով ահաբեկիչները քիմիական զենքը կուղղեն Եվրոպայի ժողովրդների դեմ

Սիրիայի ԱԳՆ. Շուտով ահաբեկիչները քիմիական զենքը կուղղեն Եվրոպայի ժողովրդների դեմ

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները նշում են, որ քիմիական զենքի կիրառումը լոկ պատրվակ է Արևմուտքի միջամտության համար երկրի ներքին գործերին: Պաշտոնական Դամասկոսը հերքում է իր կողմից թունավոր նյութերի կիրառումը և ասում է, որ ներկայացրել է ՄԱԿ տեսուչներին դրա ապացույցները:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ քիմիական զենք կիրառած գրոհայինները շփումներ են ունեցել արևմտյան երկրների հետ և զգուշացրել է եվրոպացիներին. «Ամենավտանգավորն այն է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կրկնում են այդ ահաբեկիչների խոսքերն ու սատարում են նրանց: Ամենավտանգավորը կսկսվի այն ժամանակ, երբ այդ ահաբեկիչները քիմիական զենքն ուղղեն Եվրոպայի ժողովրդների դեմ», հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---