Ռուսաստանի ղեկավարներին կոչ են անում դատապարտել բարբարոսությունը Նախիջեւանում21 մարտի 2006 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Նախիջեւանի մշակույթի հայկական հուշարձանները որպես Ադրբեջանի իրականացրաց բարբարոսության օբյեկտ» թեմայով կլոր սեղան է հրավիրվել Մոսկվայում: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են մի շարք կազմակերպությունների ղեկավարներ. Վիկտոր Կրիվոպուսկովը(Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միություն), Սերգեյ Աբգարյան( Մոսկվայի «Նախիջեւան» հայկական միություն), Յուրի Նավոյան(Հայ-ռուսական համագործակցություն), Էմանուիլ Դոլբակյան(«Արարատ» հայկական մշակութային լուսավորչական միություն), հայտնում է Ռուսաստանի «Երկրամաս» թերթը:Կլոր սեղանի արդյունքների հիման վրա կազմվել է հայտարարություն, որում դատապարտվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2005 թվականի դեկտեմբերին իրականացրած Նախիջեւանի Հին Ջուղա քաղաքի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: «XX դարի սկզբին հայկական պատմական շրջան Նախիջեւանը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, ապաէ Հայաստանի Հնարապետությունում, հնադարյան հայկական Հին Ջուղա քաղաքում կար մոտ 8 հազար հայկական խաչքրեր, որոնք հանդիսանում էին համշխարհային քանդակագործության գլուխգործոցներ: Յուրաքանչյուր այդպիսի քրիստոնեական տապանաքարի ստեղծմանը մասնակցել են անցյալի մեծ վարպետները: Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելու ողջ ընթացքում Նախիջեւանում ոչնչոցվել է ավելի քան 4 հազար խաչքար: 1998 թվականից, ՅՈՒՆԵԿՕ-ի ջանքերով, վանդալիզմը դադարեցվել էր,- ասվում է հայտարարության մեջ: Սակայն, հենց այսօր, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան` Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ը, ԵՄ-ը եւ այլ միջազգային կազմակերպությունները ճանապարհներ են փնտրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, պաշտոնական Բաքուն Նախիջեւանում իրականացրել է բարաբարոսության վերջին փուլը` ոտնահարելով միջազգային հանրության բոլոր մարդասիարական ջանքերը»: Կլոր սեղանի հանրագումարային հայտարարության հեղինակները նաեւ վրդովմունքով նշում են, որ Ադրբեջանը աննախադեպ կերպով, պատմական իրականությանը հակասելով, իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի եւ կովկասյան տարածաշրջանի պատմության աղավաղման պետական քաղաքականությունը, այսինքն, ապակողմնորոշում է եւ շփոթության մեջ է գցում թե' սեփական ժողեվրդին եւ թե' միջազգային հանրությանը, ինչը հակասում է մշակությանին ժառանգության պահպանման համամարդկային նորմերին, 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային եւ ցեղասպանություն է հանդիսանում: «Մենք դիմում ենք Ռուսաստանի պետական ղեկավարությանը,հասարակական-քաղաքկան մարմիններին, Ռուսաստանի Ուղապառ եկեղեցուն` կոչ անելով անհապաղ դատապարտել վանդալիզմի դրսեւորումները եւ ադրբեջանական իշխանություններից պահանջել խստորեն հետեւել ընդուված միջազգային նորմերին եւ պահպանել երկրում առակ ուրիշ ժողովրդների պատմամշակությաին ժառանգությունը` միջազգայաին կոնվենցիաների համաձայն»,- նշվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |