Ֆրանսուա Օլանդ. Սիրիայի վրա հարձակումը, հնարավոր է, լինի մինչև սեպտեմբերի 4-ը

Ֆրանսուա Օլանդ. Սիրիայի վրա հարձակումը, հնարավոր է, լինի մինչև սեպտեմբերի 4-ը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կարծում են, որ ԱՄՆ-ն ու դրա մի քանի դաշնակիցները կարող են հարձակվել Սիրիայի վրա մինչև սեպտեմբերի 4-ը: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ օրը Ֆրանսիայի խորհրդարանի նիստ է պլանավորված, որտեղ կքննարկվի իրավիճակը Սիրիայում: Բացի այդ, Օլանդը նշել է, որ չի բացառում Փարիզի ներգրավվումը հնարավոր ռազմական գործողությունում, անգամ չնայած Մեծ Բրիտանիայի հրաժարվելուն: Նրա խոսքով, հենց նախագահն է զինված ուժերի ղեկավարն ու նա է հրամաններ արձակում, այդ իսկ պատճառով էլ ռազմական միջամտության մասին որոշում կայանցնելիս նրան պետք չէ օրենսդիրների համաձայնությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու արևելքը չեն ձգտի Բաշար Ասադին ուժով հեռացնել իշխանությունից, այլ ընդամենը կպատասխանեն նրանց կողմից քիմիական զենքի կիրառմանը Դամասկոսի մոտակայքում, գրում է Reuters-ը:

Սիրիայում իրավիճակը սրվեց, երբ օգոստոսի 21-ին սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին, որ իշխանական զորքերը հարձակվել են Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, որն ապստամբների վերահսկողության տակ է, ու քիմիական զենք են կիրառել:

Դրանից հետո ԱՄՆ-ն հստակ ակնարկեց, որ պատրաստվում է պայքարել Ասադի ռեժիմի դեմ: Ավելի ուշ Բրիտանիան պատրաստականություն հայտնեց օգնել Նահանգներին:

Բայց երեկ՝ օգոստոսի 30-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (285` դեմ, 272` կողմ) դեմ արտահայտվեց Սիրիայի դեմ ռազմական գործողությունում երկրի մասնակցությանը:

Սիրիայի մասին բանաձևի նախագծում փոփոխություններ կատարելը Բրիտանիայի խորհրդարանը ևս չընդունեց: Լեյբորիստները փաստաթղթում ուղղում արեցին, համաձայն որի օրենսդիրները պետք է ռազմական գործողությանը Լոնդոնի մասնակցելու մասին վերջնական որոշում կայացնեն միայն այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի տեսուչները կներկայացնեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին իրենց զեկույցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---