Վահան Հովհաննիսյան. «Սեփականությունը պարտքի դիմաց» սկզբունքը չի կարելի ողջունել

PanARMENIAN.Net - Եթե Ռուսաստանը չի կարողանում կամ ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում շահագործել Հայաստանի կողմից պետական պարտքի մարման դիմաց տված գործարանները, ապա նա կարող է սեփականաշնորհել դրանք: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը: «Միայն այն փաստը, որ Ռուսաստանը առաջնորդվել է «Սեփականությունը պարտքի դիմաց» սկզբունքով, չի կարելի ողջունել: Շատ երկրներ Ռուսաստանին շատ ավելի են պարտք, իսկ Հայաստանին Ռուսաստանը չկարողացավ ներել 100 մլն դոլարը»,- ասել է նա:



Նրա խոսքերով, այդ գործարանների շահագործման համար հայկական կողմը առաջարկեց հետաքրքիր նախագիծ: «Ռուսաստանը հայկական ծագում ունեցող ռուս գործարարաներին կարող է ներկայացնել սեփականաշնորհման ծրագիր, եթե ոչ փաթեթով, ապա առտանձին գործարանների տեսքով, եւ այդ դեպքում ռուսական բյուջեն իրական փողեր կստանա: Արդեն ստղծվել է պետկան պարտքի մարման դիմաց տրված գործարանների արդյունավետ աշխատանքը ապահովող ենթահանձնաժողով, որի առաջին նիստը արդեն կայացել է, որտեղ ընդունվել է առաջնակարգ միջողառումների ծրագիրը, եւ մենք հույս ունենք, որ այդ գործարանները վերջապես կսկսեն աշխատել»,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը:



Հիշեցնենք, որ 2002 թվականին ՌԴ սեփականություն են հանձնվել հայ գործարանների բաժնետոմսեր 93 մլն. դոլոր ընդհանուր չափով: ՌԴ սեփականություն են հանձնվել «Մարս» ՓԲԸ (56.29 մլն. դոլար), «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ(2.75 մլն. դոլար), «Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ(3.37 մլն. դոլար), «Երեւանի նյութաբանության ԳՀԻ»(0.35 մլն. դոլար), Հրազդան ՋԷԿ(31 մլն. դոլար):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---