Ոստիկանությունից պահանջում են ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման մասնակիցների անվտանգությունը![]() 31 օգոստոսի 2013 - 13:01 AMT PanARMENIAN.Net - «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնավորվում է «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։ «Հայտարարությունից հետո անցած երկու օրվա ընթացքում նախաձեռնող խումբը տվել է մամուլի երկու ասուլիս և զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակությանն ու պատկան մարմիններին տեղյակ է պահել շարժման մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ պատկան մարմինները ինչպես անցյալում, այնպես էլ շարժման մասին հայտարարելուց հետո բարբարոսությունը կասեցնելու որևէ քայլ չձեռնարկեցին: Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը օգոստոսի 31-ի ժամը 14.00- ից սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը: Միևնույն ժամանակ` նախաձեռնող խումբը, աչքի առաջ ունենալով հուշարձանի սեփականատեր օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, մտավախություն ունի, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ: Վերոհիշյալի հաշվառմամբ` Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիաների մասնակիցների անվտանգությունը»,-ասվում է Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամների հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |