Ամերիկյան ավիակիրների խումբը գործուղվում է Կարմիր ծով՝ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ հարվածին աջակցելու

Ամերիկյան ավիակիրների խումբը գործուղվում է Կարմիր ծով՝ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ հարվածին աջակցելու

PanARMENIAN.Net - Ամերիկյան ավիակիրների խումբը,ատոմային «Նիմից» (USS Nimitz, CVN 68) ատոմակրի գլխավորությամբ, գործուղվում է Կարմիր ծով՝ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ հարվածին աջակցելու, լրագրողներին է հայտնել Պենտագոնի ներկայացուցիչը, գրում է «Интерфакс»-ը:

«Դա որպես հետաձգված միջոց: Պետք է տեղում ունենալ գրոհային խմբավորում, որպեսզի հնարավոր լինի օգտագործել նրա բոլոր հնարավորությունները և, եթե պահանջվի, բուն ներկայությունը»,- նշել է աղբյուրը:

Ըստ նրա, խմբավորումը դեռ չի ստացել կոնկրետ հրաման, թե արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի որ մասում պիտի տեղակայվի:

Անցած շաբաթվա սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ավելի ուշ՝ նաև նախագահ Բարաք Օբաման, հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման տեղեկացրեց, որ Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին:

Ըստ Սահմանադրության, Կոնգրեսը մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունք ունի, բայց նախագահը կարող է զորքերն արտերկրում օգտագործել60 օրվա ընթացքում՝ համաձայն 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքին: Բիլլ Քլինթոնն, օրինակ, 1999թ.-ին օգտվեց այդ օրենքից, երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան:

Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության դեպքում, գրում է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահն ինձ զեկուցել է, որ ըստ մեր հայեցողության մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի,- ասել է նա,- Ավելին՝ նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»:

Սիրիայում ռազմական գրոծողությանն ի սկզբանե դեմ էին Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը: Ավելի ուշ այդ գաղափարից հրաժարվեցին Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ին դեռևս սատարում է միայն Ֆրանսիան: Ռազմական միջամտությանը դեմ է նաև ԱՄՆ բնակչության մեծ մասը: EPSOS-ի այս շաբաթվա հարցումները վկայում են, որ հարցվածների միայն 20 տոկոսն է հավանություն տալիս գործողությանը:

Վերջին 30 տարում ԱՄՆ-ն 7 անգամ միակողմանի ռազմական գործողություններ է ձեռնարկել առանց ՄԱԿ ԱԽ հավանության՝ 1983թ. Գրենադայում, 1989թ. Պանամայում, 1998թ. Աֆղանստանում և Սուդանում, 20001թ. ՆԱՏՕ-ի հետ միասին Հարավսլավիայում, 2003-ին՝ Իրաքում, 2002-ից՝ Պակիստանում, Եմենում ու Սոմալիում: ԱԽ թույլտվությամբ ռազմական ուժ է օգտագործվել նաև Իրաքում 1990թ., Սոմալիում՝ 1993թ., Լիբիայում՝ 2011թ.:

Նշենք, որ իրանական ԶԼՄ-ները՝ Associated Press-ի վրա հղումով, մեջբերել են գրոհայինների խոստովանություններն առ այն, որ հենց իրենք են քիմիական զենք օգտագործել, ոչ թե Ասադը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ իբր գրոհայինների խումբը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, թե քիմիական աղետը Դամասկոսի արվարձաններում տեղի է ունեցել գրոհայինների կողմից թունավոր նյութերի սխալ օգտագործման հետևանքով, որոնք նրանց տրամադրել էր Սաուդյան Արաբիան: Սիրիայում գործող իշխող ռեժիմի հակառակորդները՝ հայտնելով, որ քիմիական զենքը ստացել են սաուդյան հետախուզության ղեկավար Բենդեր բին Սուլթանից, պարզաբանել են, որ անհրաժեշտ ուսուցում չեն անցել քիմիական զենքի հետ վարվելու վերաբերյալ: Նրանց խոսքով, այդ զենքը պետք է բաժին ընկներ «Ան Նուրսիի ճակատ» ահաբեկչական խմբավորմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---