«Ռոսնեֆտը» շուտով կորոշի, թե որքանով է նպատակահարմար համագործակցել «Նաիրիտի» հետ

«Ռոսնեֆտը» շուտով կորոշի, թե որքանով է նպատակահարմար համագործակցել  «Նաիրիտի» հետ

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը պայմանավորվածության հասել իր գործընկեր՝ իտալական Pirelli ընկերության հետ «Նաիրիտ» այցելելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով գնահատել և որոշել համագործակցության հնարավոր ուղղությունները, հայտնում է «Ռոսնեֆտի» մամլո ծառայությունը:

«Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է «Ռոսնեֆտի» հնարավոր մասնակցությունը «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին: Consultancy Ltd ընկերությունը 2013թ. օգոստոսին անց է կացրել գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական ու բնապահպանական աուդիտ: «Ռոսնեֆտը» որոշում կկայացնի, թե որքանով է նպատակահարմար մասնակցել այս նախագծին աուդիտի վերջնական արդյունքներին ծանոթանալուց հետո, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ բանակցությունների արդյունքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Իտերա» ընկերությունը «Ռոսնեֆտի» հետ համատեղ ուսումնասիրում են «Նաիրիատ» քիմիական գործարանի արդիականացման հնարավորությունը:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս է հայտարարել, որ «Նաիրիտ» գործարանի արդիականացման համար ըստ միջազգային չափանիշների կպահանջի մոտ 400-500 մլն դոլարի ներդրում:

«Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 1940թ. և եղել է ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհատերը: 2006 թ. գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, իսկ մնացած 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010 ապրիլից գործարանը պարապուրդի է մատնված: Գործարանը մշտապես հայտնվում է սկանդալների կիզակետում՝ կապված աշխատավարձերի պարտքերի հետ: Վերջին տվյալներով, աշխատակիցները չեն ստացել վերջին 10 ամսվա աշխատավարձը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---