Գիտնականները զգուշացնում են ռադիոակտիվ վտանգի մասին Սիրիայի ռմբակոծության դեպքում

Գիտնականները զգուշացնում են ռադիոակտիվ վտանգի մասին Սիրիայի ռմբակոծության դեպքում

PanARMENIAN.Net - Ռազմական հարվածի արդյունքում ռադիոակտիվ աղբյուրներ օգտագործող սիրիական բժշկական կենտրոնների փլուզման դեպքում ռադիոակտիվ վարակման կենթարկվեն հազարավոր կիլոմետրեր Սիրիայում և հարևան երկրներում, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՌԴ Ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Հարությունյանը:

Ըստ նրա, ռազմական օբյեկտների փլուզման դեպքում ահաբեկիչներին հասանելի կդառնան բժշկական իզոտոպային աղբյուրները և այստեղ արդեն խոսքը ոչ թե միայն Սիրիայի անվտանգության մասին է, այլ նաև Մերձավոր Արևելքի մյուս երկրների: Ինչպես հայտարարել է փորձագետը, 1 գ ռադիոակտիվ իզոտոպը դա 1000 Կյուրի է, ինչը կարող է հսկայական տարածքների վարակման պատճառ դառնալ: Նույնիսկ եթե այդ 1 գ չփոշիանա Սիրիայի տարածքում, դրա առևանգումը կարող է սպառնալիքի տակ դնել բոլոր մերձակա պետությունները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ռազմական հարվածը Սիրիայի տարածքին կարող է աղետի պատճառ դառնալ, եթե հրթիռը խոցի ռադիոակտիվ ուրան պարունակող փոքր ռեակտորը:

Կյուրին ակտիվության չափման միավոր է: Ռադիոթերապիայի ժամանակ օգտագործվող ցեզիում-137-ի և կոբալտ-60-ի ակտիվությունը կարող է կազմել 1000 Կյուրի, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար, նույնիսկ եթե ազդեցությունը մի քանի րոպե տևի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---