Բուդաղյանի սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել. Բուդաղյանները կդիմեն նախագահին

Բուդաղյանի սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել. Բուդաղյանները կդիմեն նախագահին

PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահն ազատ են արձակվել: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործi հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցների ստուգման ու վերլուծության արդյունքում հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն «ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»: Նշվում է նաև, որ մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել:

Հունիսի 1-ի երեկոյան Սուրիկ Խաչատրյանի` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմաց կրակոցներ էին հնչել, որոնց արդյունքում Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ ՊՆ հաղորդագրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենը ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին:

Ի դեպ, գործով մեղադրյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդությամբ, գրում է Tert.am-ը: Ինչ վերաբերում է հիմնավորումներին, ապա Սահակյանը նշել է.

«Մեջբերել ենք ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության մասին) հատկապես առաջին և հինգերորդ մասերը, փաստել ենք, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքին, առողջությանը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելով՝ կատարել են այդ գործողությունը՝ կրակել և վնաս են հասցրել Արտակ Բուդաղյանին և Ավետիք Բուդաղյանին: Ինչ վերաբերում է Նիկոլայ Աբրահամյանին, ապա նրա վրա կրակել է Ավետիք Բուդաղյանը»:

Բուդաղյանները ՊՆ հայտարարությանը դեռ չեն ծանոթացել: Ինչպես «Առավոտ»-ին ասել է Էմիլ Բուդաղյանը, իրենք նման որոշման չէին սպասում ու կդիմեն ՀՀ նախագահին: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին նշել էր, որ դեռևս չի հաջողվել կապնվել գործով քննիչի հետ՝ որոշման մանրամասներին ու հիմնավորումներին ծանոթանալու համա:

Հունիսի 3-ին, դեպքից երկու օր անց, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր մարզպետի լիազորությունները թողնելու մասին: Կառավարությունը հունիսի 6-ի իր նիստում հավանություն էր տվել սեփական դիմումի համաձայն Խաչատրյանի հրաժարականին: Նույն օրը երեկոյան նախագահը վավերացրել էր մարզպետին պաշտոնից ազատելու մասին կառավարության որոշումը:

Միջադեպից հետո հրազենային վիրավորում ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանը, ում դեպքից մի քանի օր անց տեղափոխել էին ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մեկ ամսից ավելի անցկացրեց հիվանդանոցում, որտեղից նրան դուրս գրեցին հուլիսի 4-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---