12 տարի անց. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի զոհերին

12 տարի անց. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի զոհերին

PanARMENIAN.Net - Հերթական նախաձեռնությունը, որն ընդունում է ԱՀԿ աշտարակների փլուզման «ներքին դավադրության տեսությունը», նշանավորեց ողբերգության 12-րդ տարելիցը: «Վերաիմաստավորող 9/11» (rethink 911) նախաձեռնությունը պահանջում է ԱՀԿ Յոթերորդ աշտարակի փլուզման նոր հետաքննություն:

«Ինժեներներն ու ճարտարապետները հանուն ճշմարտության» կազմակերպությունը կասկածի տակ է դնում երեք աշտարակների փլուզման պաշտոնական վարկածը՝ Առաջինի ու Երկրորդի, որոնք փլուզվեցին ահաբեկիչների զավթած ինքնաթիռների հարվածի հետևանքով, և Յոթերորդի, որը փլվեց առաջին երկուսից մոտավորապես 5 ժամ անց: Նոր հետաքննության պահանջով արդեն ստորագրահավաք է սկսվել, որին արդեն 7 հազար մարդ է մասնակցել, հայտնում է RIA Novosti-ն:

Զոհվածների հիշատակի օրը ակտիվիստները մտադիր են խնդրագիրը հանձնել Նյու Յորքի քաղաքապետարան: Երեկոյան Թայմս Սքուերում կհավաքվեն շարժման կողմնակիցները: Նոր հետաքննության նախաձեռնողները պնդում են, որ Կենտրոնի յոթերորդ աշտարակը՝ 47-հարկանի երկաթբետոնե կառուցվածքներով շենքը, չէր կարող այդքան հեշտ փլվել: Կամավոր փորձագետները, որոնք «զրո գրաունդում» պայթուցիկի հետքեր են հայտնաբերել, կարծում են, որ երկնաքերի փլուզումն այսպես կոչված վերահսկվող պայթյունի հետևանքն էր, նման պայթյունների միջոցով վերացնում են հին շենքերը:

Յոթերորդ աշտարակի փլուզումը վերահսկվող պայթյունի տեսք ուներ: Այդ տեխնոլոգիան մեկ շաբաթվա նախապատրաստում է պահանջում և կարող է իրականացվել միայն նախապես կազմված սցենարով»,- ասվում է շարժման կողմից ներկայացված տեսահոլովակում:

Սա սեպտեմբերի 11-ի իրադարձությունների վերաբերյալ այլընտրանքային տեսակետ ներկայացնելուառաջին փորձը չէ: Երեք տարի տևած հետաքննությունն եկավ այն եզրակացության, որ փլուզման պատճառը չվերահսկվող հրդեհներն էին, որոնք սկսվեցին հարևանությամբ գտնվող կենտրոնի Հյուսիսային աշտարակի փլուզումից հետո: Հրդեհները տևել են 7 տարի: Ներքին հրդեհաշիջման համակարգին ջուր մատակարարող խողովակները Հյուսիսային աշտարակի փլուզման արդյունքում վնասվել էին: Պայթուցիկի նշաններ չէին հայտնաբերվել: Իսկ փոշու մեջ «տերմիկ նյութերի» առկայությունը բացատրվում էր նրանով, որ այն օգտագործվել է պատերի ներկման ժամանակ:

Յոթերորդ աշտարակի փլուզումը, գուցե, առանձնանում է նրանով, որ այդ պահին այնտեղ ավելի քիչ մարդ կար: Ողբերգության 12-րդ տարելիցի շեմին YouGov-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների 46 տոկոսն ընդհանրապես չգիտի, որ սեպտեմբերի 11-ին երկու աշտարակներից բացի փլուզվել է նաև երրորդ երկնաքերը: Յուրաքանչյուր տասներորդը չի հավատում պաշտոնական հետաքննության արդյունքներին, 38 տոկոսը կասկածում է, որ կառավարությունը հրապարակել է ամբողջ ճշմարտությունն իրադարձությունների մասին:

Այսօր ԱՄՆ-ում հիշում են 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհերին, երբ ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ստանձնել օդանավի կառավարումը: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր մոտ 3 հազար մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---