ԱՄՆ-ը եւ Թուրքիան խոչընդոտել են ՄԱԿ-ում Հայոց ցեասպանության ճանաչմանը 20-րդ դարի 70-ական թվականներին

PanARMENIAN.Net - Դեռ 20-րդ դարի 70-ական թվականներին ԱՄՆ-ը եւ Թուրքիան սերտ համագործակցել են, որպեսզի խոչընդոտեն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ըստ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` այդ մասին են վկայում ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը հիմնականում ներկայացնում են ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակագրությունը ՄԱԿ-ում ամերիկայն պատվիրակության եւ Թուրքիայում Ամերիկայի դեսպանի հետ, ըստ որի առաջարկություններ էր արվում` ինչպես համագործակցել Թուրքիայի կարավարության եւ ՄԱԿ-ում թուրքական պատվիրակության հետ, որ թույլ չտրվի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Փաստաթղթերը լույս են գցում Հայոց ցեղասպանության հերքման գործում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կառավարությունների սերտ համագործակցության փաստի վրա»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---