Վարդան Օսկանյանը կայցելի ԱՄՆ, Ռուսաստան եւ Սիրիա

PanARMENIAN.Net - Մարտի 26-31-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում, որի շրջանակներում հանդիպումներ կունենա ԱՄՆ վարչակազմի եւ ՄԱԿ-ի ղեկավարության հատ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունը: Մարտի 27-ին Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ կմասնակցի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման արարողությանը: Նույն օրը նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանի հետ:



Մարտի 27-ին Վ. Օսկանյանը ելույթ կունենա Ամերիկայի Հայկական Համագումարի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Հայաստանյաց Եկեղցվո Արեւելյան թեմի համատեղ կազմակերպությամբ հայկական հարցերին նվիրված համաժողովում, ինչպես նաեւ այդ եւ նախորդ օրը հանդիպումներ կունենա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մարտի 28-ին նախատեսվում է Վ. Օսկանյանի մամուլի ասուլիսը Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում:



Մարտի 30-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Նյու-Յորքում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Քեմալ Դերվիշի, ինչպես նաեւ Գլխավոր ասամբլեայի նախագահ Յան Էլիասոնի հետ: Մարտի 31-ին նախատեսված է Վ. Օսկանյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի հետ: Նույն օրը նախարար Օսկանյանը «Պետականության կառուցումը Կովկասում» խորագրով ելույթ կունենա Կոլումբիայի համալսարանում:



Ապրիլի 6-7-ին նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Մոսկվա, ուր նշանակված են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Ապրիլի 7-9-ին նախարար Օսկանյանը աշխատանքային այցով գտնվելու է Սիրիայում, ուր նախատեսված են հանդիպումներ նախագահ Բաշար Ասադի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալլիմի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---