ԵՄ կարող է էական ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում

PanARMENIAN.Net - Ափսոս, որ Միջազգային ճգնաժամային խումբը հակամարտությունների կարգավորման հարցում դիտարկում է Եվրամիության դերը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մրցակցության համատեքստում: Միջնորդների եսակենտրոն դիրքորոշումը բերում է նրան, որ հակամարտող կողմերը եւս ընդունում են այդ դիրքորոշումը, ելնելով միայն եւ միայն իրենց շահերից: Այդ մասին հայտարարել է «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքից պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, եթե խոսքը գնում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին Եվրամիության աջակցության մասին հակամարտությունների կարգավորման գործում, ապա այդ նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել: Եվրամիությունը մեծ ներուժ ունի եւ կարող է էական ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում: «Սակայն, մտահոգում է այն, որ Եվրամիությունը կարող է դա անել, ելնելով առաջին հերթին սեփական շահերից, այն դեպքում, երբ գերակայողը պետք է լինի տարածաշրջանային զարգացման հեռանկարը: «Մրցակցային մտադրությունները» լավագույն տարբերակը չեն, քանի որ առանց այդ էլ տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ, որը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Գ.Բաղդասարյանը, հաղորդում է Karabakh-onlaine-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---