Սթիվեն Մանն. 2006 թվականին կողմերը պետք է համաձայնության գան Ղարաբաղյան հարցի շուրջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկալի են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ համաձայնագրի հասնել այս տարի: Սակայն այդ համաձայնագրի կնքումը կախված է հակամարտող կողմերից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Նրա խոսքերով, Ստամբուլի հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է ռուս եւ ֆրանսիացի համանախագահներին Երեւանում եւ Բաքվում անցկացրած հանդիպուների արդյունքների վերաբերյալ: «Ժամանակը աշխատում է մեր բոլորի դեմ: 2006 թվականին կողմերը պետք է համաձայնության գան: Մենք պետք է այս տարի ավարտենք սկսած աշխատանքը, որպեսզի ինչ-որ բանի հասնենք»,- ասել է ամերիկյան դիվանագետը: Սթիվեն Մաննը հերքել է Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ դատապարտությունները: «ԵԱՀԿ-ն ամենաճիշտ ձեւաչափն է հակամարտությունների խաղաղ կարգավորման համար: Հակամարտությունների կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտող կողմերից: Անկախ բանակցությունների ձեւաչափի ընտրությունից, դուք միեւնույն է կբախվեք այն փաստին, որ հակամարտության կարգավորման համար, կողմերը իրենք պետք է համաձայնության գան»,- ընդգծել է նա: Ամերիկացի համանախագահը նաեւ նշեց, որ դեռ որոշակի ծրագիր չկա երկու երկրների արտգործնախարարաների հանդիպման վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---